Ռուսաստանի ԱԳՆ-ն Էստոնիային մեղադրել է Սանկտ Պետերբուրգի վրա հարձակումներին աջակցելու մեջ
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Էստոնիայի կողմից Ուկրաինայի զինված ուժերի (ՈՒԶՈՒ)՝ Սանկտ Պետերբուրգի վրա հարձակումներին հնարավոր աջակցությունը Տալլինին դարձնում է այդ գործողությունների «հանցակից»։ Այս մասին նա ասել է РИА Новости-ին։
Զախարովան նշել է, որ «ահաբեկչական գործողություններին աջակցելը» անընդունելի է և ընդգծել է, որ Էստոնիայի քաղաքական վերնախավի համար նման վարքագիծը նորություն չէ։ Նրա խոսքով՝ նման մոտեցումները տեղավորվում են ավելի վաղ տարիներին արձանագրված քաղաքական գծի մեջ։
Նշվում է նաև, որ ավելի վաղ ռուսական պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) հրապարակել էին զրույց Էստոնիայի նախագահի խորհրդական Մադիս Ռոլի հետ, որտեղ, ըստ հրապարակման, խոսվել է Ռուսաստանի դեմ գործողությունների համակարգման հնարավորության մասին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից