Մահացած է հայտնաբերվել «Բրիգադա» և «Բումեր» ֆիլմերի դերասանը
Ռուսաստան
Ռուսական Telegram-ալիք 112-ի տվյալներով՝ Օկա գետում հայտնաբերվել է դերասան Ալեքսանդր Վիսոկովսկու մարմինը։ Նա հայտնի էր «Բրիգադա» և «Բումեր» ֆիլմերում ունեցած դերերով։ Տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել նրա ընտանիքի կամ իրավապահ մարմինների կողմից։
Ըստ նախնական տվյալների՝ 62-ամյա դերասանը որդու հետ գնացել էր ձկնորսության, սակայն որոշ ժամանակ անց անհետացել է տեսադաշտից։ Նրա անհետացման մասին հայտնել էր կինը՝ Լիլիան, իսկ որոնողական աշխատանքներին միացել էին կամավորական «Լիզա Ալերտ» ջոկատները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը անհետ կորել է Մոսկվայի մարզում։ Նրա կինը նշել էր, որ ջրային որոնումների համար բավարար միջոցներ չունեն, և դիմել էր տեղացի ձկնորսներին օգնության խնդրանքով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից