Թեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի շքեղ հարսանիքի մանրամասները՝ մինչև 1000 հյուրով արարողություն Նյու Յորքում
Աշխարհ
Page Six-ը հրապարակել է երգչուհի Թեյլոր Սվիֆթի և ամերիկյան ֆուտբոլիստ Թրևիս Քելսիի սպասվող հարսանիքի մանրամասները։ Ըստ աղբյուրների՝ շքեղ միջոցառումը նախատեսված է հուլիսի 2–3-ին Նյու Յորքի հայտնի Madison Square Garden համալիրում։
Տեղեկությունների համաձայն՝ առաջին օրը հրավիրված են լինելու միայն ընտանիքի անդամներն ու մտերիմները, իսկ հաջորդ օրը հյուրերի թիվը կհասնի մոտ 1000-ի։ Արարողության կազմակերպիչները նախատեսել են հատուկ տրանսպորտային ծառայություն, փակ ավտոկայանատեղիներ և անվտանգության խիստ միջոցառումներ՝ ներառյալ տարածքի շուրջ փողոցների փակումը։
Աղբյուրները նշում են, որ հյուրերի ցանկում կարող են լինել Էդ Շիրանը, Բլեյք Լայվլին, Ռայան Ռեյնոլդսը, Սելենա Գոմեսը և այլ հայտնի անուններ։ Հարսանիքի ընթացքում, ըստ չհաստատված տեղեկությունների, ելույթ կունենան Սթիվի Նիքսը և Թիմ ՄաքԳրոուն, իսկ բեմադրության կենտրոնում կլինի մեծ դեկորատիվ ամրոց՝ ստեղծված հատուկ միջոցառման համար։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից