ՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացնում են՝ արհեստական բանականության անվերահսկելի զարգացումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ
Աշխարհ
ՄԱԿ-ի Անկախ միջազգային գիտական հանձնախումբը նախազգուշացրել է, որ արհեստական բանականության (ԱԲ) զարգացումը տեղի է ունենում ավելի արագ, քան գիտական ուսումնասիրություններն ու պետական կարգավորումները, ինչը մեծացնում է տեխնոլոգիայի հնարավոր աղետալի հետևանքների վտանգը։
Հանձնախմբի նախնական զեկույցում նշվում է, որ կառավարությունները բախվում են լուրջ մարտահրավերի․ արդյունավետ կարգավորման համար անհրաժեշտ են գիտական հիմնավորումներ, սակայն տեխնոլոգիան զարգանում է ավելի արագ, քան հնարավոր է մշակել նման հիմքեր։
Հանձնախմբի համանախագահ Յոշուա Բենջիոն ընդգծել է, որ ԱԲ-ի հնարավորություններն արդեն գերազանցում են թե՛ գիտական ընկալման, թե՛ պետությունների՝ դրանց հարմարվելու կարողությունները։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից