Մեծ Բրիտանիան մտադիր է նոր գագաթնաժողով անցկացնել Եվրամիության հետ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում նոր գագաթնաժողով անցկացնել Եվրոպական միության հետ՝ շարունակելու երկկողմ հարաբերությունների վերականգնման և խորացման գործընթացը։
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցերով նախարար Նիք Թոմաս-Սայմոնդսը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Եվրամիության հետ սերտ համագործակցությունը «չափազանց կարևոր» է։ Նրա խոսքով՝ կողմերը շարունակում են բանակցությունները առևտրի, երիտասարդական ծրագրերի, ածխածնային արտանետումների համակարգերի և անվտանգության ոլորտներում համագործակցության շուրջ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից