Կլիչկոն մտահոգիչ հայտարարություն է արել Կիևին ռուսական պատասխան հարվածի մասին
Աշխարհ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում գնահատել է Ուկրաինայի մայրաքաղաքում ռազմական թիրախների դեմ Ռուսաստանի այսօրվա պատասխան հարվածի մասշտաբները։
«Ամենամեծ հարձակումը․ քաղաքը հարվածվել է բալիստիկ հրթիռներով, թևավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով», - նշել է նա։
Կլիչկոն նշել է, որ Կիևն այսօր «սարսափելի գիշեր» է ունեցել։
Հինգշաբթի գիշերը ռուսական զորքերը զանգվածային պատասխան հարված հասցրին Կիևում և հարակից տարածաշրջանում պաշտպանական և վառելիքային արդյունաբերության ենթակառուցվածքներին: Հարվածներ հասցվեցին նաև Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի և Կիևի մարզերում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայաններին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից