Ռուսաստանը հայտարարել է, որ հարվածել է Զապորոժիեի խոշոր գազապահեստին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը «Գերան» տեսակի անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված են հասցրել Զապորոժիեի շրջանում գտնվող խոշոր գազապահեստին, որը, ըստ Մոսկվայի, օգտագործվում էր Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։
ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ հարձակման հետևանքով ոչնչացվել է մինչև 25 գազի պահեստավորման տարողություն, ինչպես նաև գազակոնդենսատային սարքավորումներ։ Գերատեսչության պնդմամբ՝ այդ օբյեկտում պահվող վառելիքն օգտագործվում էր ուկրաինական բանակի շահերից ելնելով։
Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել Ռուսաստանի այս հայտարարությունը և չի հաստատել հաղորդված տեղեկությունները։ Ավելի վաղ ռուսական աղբյուրները հայտնել էին նաև, որ Կիևի ուղղությամբ իրականացված հարվածների թիրախում եղել են Ուկրաինայի զինված ուժերի համար կարևոր մի շարք օբյեկտներ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից