Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Lenta.ru
Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը չի ցանկանում ճգնաժամ ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ միաժամանակ շարունակելով Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է «Кавказское бюро»-ի Telegram ալիքը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը հաշվի է առնում միջազգային գործընկերների շահերը, սակայն իր արտաքին քաղաքական որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով առաջին հերթին սեփական ազգային շահերով։ Նա նաև ընդգծել է, որ երկիրը չի հրաժարվի Եվրամիության հետ համագործակցության խորացման ուղուց։
Ռուսաստան–Հայաստան հարաբերություններում լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ Երևանը սկսել է ակտիվորեն զարգացնել եվրոպական ուղղությունը։ Կրեմլը նախկինում հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության անդամակցությունը միաժամանակ հնարավոր չէ՝ կոչ անելով Հայաստանին հստակեցնել իր արտաքին քաղաքական ընտրությունը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից