Լիտվայի պաշտպանության նախարարը աջակցել է երկրում միջուկային զենքի տեղակայման սահմանափակումը վերացնելու նախաձեռնությանը
Աշխարհ
Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել է, որ աջակցում է Սահմանադրության փոփոխության նախաձեռնությանը, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում երկրի տարածքում տեղակայել միջուկային զենք։ Այս մասին հայտնում է Delfi-ն։
Նախարարի խոսքով՝ խոսքը խաղաղ ժամանակ զանգվածային ոչնչացման զենք տեղակայելու մասին չէ, սակայն Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ դաշինքն ունի միջուկային զսպման և պաշտպանության կարողություններ։ Կաունասը նշել է, որ Լիտվան Արևելյան Եվրոպայի միակ երկիրն է, որի Սահմանադրությունն արգելում է միջուկային զենքի կիրառումը կամ տեղակայումը նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում կամ պատերազմի ժամանակ։
Սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 94 պատգամավորի աջակցությունը՝ երկու քվեարկությամբ, որոնք պետք է անցկացվեն երեք ամսվա տարբերությամբ։ Կաունասը նաև հայտնել է, որ համապատասխան քննարկումներն արդեն սկսվել են, իսկ վերջնական որոշման ընդունումը մեծապես կախված կլինի նաև Միացյալ Նահանգների դիրքորոշումից։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը