Ռյուտտեն հայտարարել է, որ այս պահին Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար չունի
Համաշխարհային Մամուլ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ ներկայում Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին իրատեսական հեռանկար չունի։ Այդ մասին նա ասել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում։
Ռյուտտեի խոսքով՝ ՆԱՏՕ-ին նոր անդամ ընդունելու համար անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների միաձայն աջակցությունը, սակայն նման համաձայնություն այս պահին չկա։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը, Գերմանիան և դաշինքի մի շարք այլ անդամ երկրներ ներկայում չեն աջակցում Ուկրաինայի անդամակցությանը։
Ավելի վաղ միջազգային հարաբերությունների իտալացի փորձագետ Լորենցո Մարիա Պաչինին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ում աստիճանաբար աճում է Ուկրաինայի թեմայից հոգնածությունը, իսկ դաշինքի ներսում նկատվում են տարաձայնություններ՝ կապված ուկրաինական հակամարտության նկատմամբ անդամ երկրների տարբեր մոտեցումների հետ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ