Տղամարդը փորձել է ԵՄ արտահանել Գերմանական կայսրության 142 հին մետաղադրամ
Ռուսաստան
Սմոլենսկի մարզում ձերբակալվել է Մոսկվայի բնակիչ, որը կասկածվում է Եվրոպական միության երկրներ մշակութային արժեքներ ապօրինի արտահանելու փորձի համար։ Այս մասին հայտնել է Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը։
Ըստ իրավապահների՝ սահմանային ստուգման ժամանակ տղամարդու ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է Գերմանական կայսրության ժամանակաշրջանի 142 հին մետաղադրամ։ Նումիզմատիկ հավաքածուի ընդհանուր արժեքը գերազանցում է 700 հազար ռուբլին։
Գործով կազմված մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության համար։ Ավելի վաղ ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում անցկացված աճուրդում 10 հազվագյուտ մետաղադրամ վաճառվել էր շուրջ 1,3 միլիոն դոլարով։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա