Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հասարակություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մագնոլիա» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում («Օքսիջեն» (Oxygen) Երևան, Մաշտոցի 42/6) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված սանիտարահիգիենիկ պահանջները: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- սննդի կառույցի՝ հացի թխման տեղամասի առաստաղը, պատերի որոշ հատվածները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չի կանխարգելվել բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- հացի թխման տեղամասի աշխատանքային սեղանների մակերևույթները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ հացի թխման տեղամասի գործունեությունը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից