Ֆոն դեր Լայենը մասնակցելու է Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմասնակցի հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պաուլա Պինյոն։
«Երեքշաբթի օրը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կլինի Անկարայում, որտեղ նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ելույթ կունենա գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք պաշտպանական արդյունաբերության ֆորումում», - նշել է նա։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեման կլինի դաշինքի շրջանակներում եվրոպական երկրների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, որտեղ Բրյուսելի պաշտոնյաները նշանակալի դեր են վերապահում Եվրոպական հանձնաժողովին, որը մտադիր է աջակցել Եվրամիության ռազմականացմանը և դրա բյուջեն հարմարեցնել դրան։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից