Գիտնականները հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդության վաղ նախանշաններից մեկը
Հասարակություն
Գիտնականները պարզել են, որ նոր կանոններին և փոփոխվող իրավիճակներին հարմարվելու դժվարությունները կարող են ի հայտ գալ Ալցհեյմերի հիվանդության առաջին հիշողության խանգարումներից ամիսներ առաջ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications գիտական ամսագրում։
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետազոտել են Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ ուղեղային փոփոխություններ ունեցող կենդանիներին։ Պարզվել է, որ դեռևս հիշողության ակնհայտ խանգարումներից առաջ նրանց մոտ նվազել է այսպես կոչված ճանաչողական ճկունությունը՝ նոր կանոններ յուրացնելու, վարքագիծը փոխելու և նոր պայմաններին արագ հարմարվելու ունակությունը։ Փորձերի ընթացքում կենդանիները շարունակում էին գործել հին եղանակով, նույնիսկ երբ այն այլևս արդյունք չէր տալիս։
Հետազոտության հեղինակները նշում են, որ աշխատանքն իրականացվել է կենդանիների վրա, ուստի արդյունքները դեռ պետք է հաստատվեն մարդկանց մասնակցությամբ ուսումնասիրություններով։ Այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ ապագայում ճանաչողական ճկունության գնահատումը կարող է նպաստել Ալցհեյմերի հիվանդության ավելի վաղ ախտորոշմանը՝ մինչև հիշողության առաջին խնդիրների ի հայտ գալը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը