Պեսկով. Մոսկվան աչք չի փակի Եվրոպայի կողմից լարվածության սրման վրա
Աշխարհ
Մոսկվան չի անտեսի ԵՄ-ի փորձերը՝ սրելու իրավիճակը եվրոպական մայրցամաքում, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք չենք կարող աչք փակել դրա վրա, և, իհարկե, այս գործոնը սրում է արդեն իսկ բարձրացած լարվածությունը։ Այս գործոնը մեզ ստիպում է լրացուցիչ միջոցառումներ մշակել մեր սեփական անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նա։
Չնայած այն հանգամանքին, որ միավորումը բռնել է ռազմականացման և բախման ուղի, երկրի և նրա շահերի պաշտպանությունը երաշխավորված կլինի, հավելել է Կրեմլի խոսնակը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը