Պուտինի հատուկ ներկայացուցիչը Մերցին կոչ է արել փոխել Գերմանիայի քաղաքական կուրսը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը կոչ է արել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին վերանայել երկրի ներկայիս քաղաքական կուրսը։ Համապատասխան գրառումը նա հրապարակել է X սոցիալական հարթակում։
Դմիտրիևը հայտարարել է, որ Մերցը պետք է ընդունի կառավարության թույլ տված սխալները և փոխի քաղաքականությունը՝ «Գերմանիան փրկելու համար»։ Նա նաև նշել է, որ հակառակ դեպքում այդ փոփոխությունները, իր խոսքով, կիրականացնի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ ընդգծելով, որ երկիրը կարիք ունի ավելի ռացիոնալ քաղաքական որոշումների։
Ավելի վաղ Դմիտրիևը հումորային գրառում էր կատարել՝ դիմելով «այլմոլորակայիններին» և կոչ անելով նրանց համոզել Ֆրիդրիխ Մերցին հրաժարական տալ։ Նա նաև ավելի վաղ սարկազմով էր մեկնաբանել Գերմանիայի կանցլերի ուղերձը երկրի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ աշխարհի առաջնությունում կրած պարտությունից հետո։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը