Երեխաները Ferrari-ն «սահնակ» էին դարձրել․ սեփականատերը դատի է տվել նրանց ծնողներին
Հասարակություն
Չինաստանում Ferrari 488 GTB սուպերմեքենայի սեփականատերը դատական հայց է ներկայացրել չորս անչափահաս երեխաների ծնողների դեմ այն բանից հետո, երբ նրանք մեքենան օգտագործել էին որպես խաղահրապարակ և զգալի վնասներ հասցրել։ Դեպքի մասին հայտնում է Carscoops-ը։
Տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես մինչև 10 տարեկան երեխաները բարձրանում են մեքենայի վրա, սահում են տանիքից և հետևի ապակուց, ուսումնասիրում շարժիչը, իսկ հետո բամբուկե փայտերով քերծում թափքը։ Վերադառնալով գործուղումից՝ մեքենայի սեփականատերը հայտնաբերել է խոր քերծվածքներ կապոտի, տանիքի, թևերի, հետևի լապտերների և ապակիների վրա, ինչպես նաև ճաքած առջևի բամպեր։
Սեփականատերը հայտնել է, որ սկզբում փորձել է հարցը խաղաղ ճանապարհով լուծել, սակայն երեխաների ծնողները համաձայնել են փոխհատուցել վնասի միայն փոքր մասը՝ 5 հազար յուան։ Վերջինս մեքենան վերանորոգել է անկախ ավտոսպասարկման կենտրոնում՝ ծախսելով 29 360 յուան, ինչից հետո հրաժարվել է բանակցություններից և դիմել դատարան՝ պահանջելով ամբողջ վնասի փոխհատուցումը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը