Հունաստանի ափերի մոտ 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնում է, որ 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կարպատոս հունական կղզու արևելյան Միջերկրական ծովի ափերի մոտ։
Կենտրոնի տվյալներով՝ 5.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Կարպատոսից հարավ տեղական ժամանակով ժամը 14:06-ին (Մոսկվայի ժամանակով)։
Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա։
Հունական ERT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ցնցումները զգացվել են նաև Հռոդոս կղզում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը