Դամասկոսի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել
Աշխարհ
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Դամասկոսի Ալ-Նասր փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել, հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի շտապօգնության վարչության տնօրեն Ահմադ ալ-Բաքուրին։
«Դամասկոսի Ալ-Նասր փողոցում տեղի ունեցած պայթյունի վայրից տասնչորս մարդ տեղափոխվել է Ալ-Մուջթահիդ հիվանդանոց, այդ թվում՝ չորս զոհ և տասը վիրավոր։
Մեկ այլ վիրավոր տեղափոխվել է Սիրիայի Կարմիր մահիկի հիվանդանոց», - գործակալության փոխանցմամբ՝ ասել է ալ-Բաքուրը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)