Շտուտգարտում ռումբի հայտնաբերումից հետո սկսվել է բնակիչների տարհանումը
Աշխարհ
Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Շտուտգարտի շրջաններից մեկում սկսվել է բնակիչների տարհանումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 50 կիլոգրամանոց ավիառումբի հայտնաբերումից հետո, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
«Շտուտգարտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի հայտնաբերումից հետո ոստիկանությունը տարհանում է Բադ Կանշտատ շրջանում գտնվող առնվազն 150 մետր շառավղով տարածքը (հայտնաբերման վայրից)», - ասվում է հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ տարհանման գոտին ներառում է բնակելի շենքեր և առողջարանային այգու մի մասը։
Դեռևս անհայտ է, թե քանի մարդ կստիպվի ժամանակավորապես տարհանվել իրենց տներից։ Կես հարյուր կիլոգրամ քաշ ունեցող ռումբը հայտնաբերվել է շինարարական աշխատանքների ժամանակ և, հավանաբար, պետք է վնասազերծվի տեղում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը