Ռուսաստանում արձագանքել են Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա իրականացված հարձակմանը
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն։ Նրա խոսքով՝ դիվանագիտական ներկայացուցչությունը հատուկ կարգավիճակ ունի, և միջադեպը պետք է լրջորեն ուսումնասիրվի։
Կոլեսնիկը նշել է, որ ներկով բեռնավորված անօդաչու թռչող սարքերը կարող էին վտանգ ներկայացնել դեսպանատան աշխատակիցների և դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձանց համար։ Նա նաև ընդգծել է, որ Շվեդիայի իշխանությունները պարտավոր են քրեական հետաքննություն սկսել և հայտնաբերել միջադեպի պատասխանատուներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան տարածք են ներթափանցել երկու անօդաչու թռչող սարքեր։ Դրանցից մեկը նետել է կարմիր ներկով տարա, իսկ երկրորդը՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանակով, ընկել է դեսպանատան շենքի անմիջական հարևանությամբ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը