Կքննարկվեն 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ծառայությունների ցանկն ու արժեքը
Հասարակություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և ծառայություն մատուցող կառույցների ներկայացուցիչներին հրավիրում է կլոր-սեղան քննարկումների։
Քննարկվելու են 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավաստագրով սահմանված ծառայությունների ցանկը, ինտենսիվության և արժեքի լրամշակման աշխատանքները:
Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց հավաստագրով ծառայությունների տեսակի, արժեքի և ինտենսիվության սահմանման համար հիմք հանդիսացած հետազոտական աշխատանքների արդյունքները և առաջարկվող մոդելները:
Քննարկումները տեղի են ունենալու 2026թ․ հուլիսի 8-ին, 9-ին, 10-ին առցանց ձևաչափով։
Մասնակցելու համար կարող եք մինչև հուլիսի 5-ը լրացնել գրանցման հայտը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը