Բաշար Ասադի աշխատակազմը հերքել է նրա կնոջ հղիության մասին լուրերը
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մամլո քարտուղարությունը հերքում է լիբանանյան և արևմտյան ԶԼՄ-ներում տարածված լուրերն այն մասին, թե նախագահի կին Ասմա Ասադը հղի է: Մամլո ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տարածել, ինչպես նաև լուսանկարներ տեղադրել, որոնք բացառում են Սիրիայի առաջին տիկնոջ` հղիության վերջին ամիսներն ապրելու մասին լուրերը:
Լուսանկարներում 37-ամյա Ասմա Ասադը նվերներ է բաժանում համասիրիական գիտական օլիմպիադային մասկացություն ցուցաբերած ավելի քան 30 հազար դպրոցականներին: Նկարների վրա նշված է եղել 2013թ., հունվարի 22 ամսաթիվը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Washington Post–ը գրել էր, թե Բաշար և Ասմա Ասադները գարնանը սպասում են իրենց 4-րդ զավակի լույս աշխարհ գալուն:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ