Շվեդիայի դեսպանը կհրավիրվի Ռուսաստանի ԱԳՆ՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման պատճառով
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտադիր է հրավիրել Մոսկվայում Շվեդիայի դեսպանին՝ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա իրականացված միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զախարովայի խոսքով՝ դեսպանի հրավերը կապված է Շվեդիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ, որի հանգամանքները ներկայում գտնվում են ուշադրության կենտրոնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու անօդաչու թռչող սարք ներթափանցել էր Ռուսաստանի դեսպանատան տարածք Ստոկհոլմում։ Դրանցից մեկը նետել էր կարմիր ներկով տարա, իսկ երկրորդը՝ պայթուցիկ սարքի նմանակ, ընկել էր դեսպանատան շենքի անմիջական հարևանությամբ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը