Սաուդյան Արաբիան վերջին չորս ամսվա ընթացքում նավթի ամենամեծ խմբաքանակն է տեղափոխել Հորմուզի նեղուցով
Աշխարհ
Սաուդյան Արաբիայից նավթ տեղափոխող չորս գերնավթատարներ անցել են Հորմուզի նեղուցով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ծովային երթևեկության մոնիթորինգի ծառայությունների տվյալներին։
Ըստ գործակալության՝ Ռիադն այսպիսով իրականացրել է նշված ջրային ուղով նավթի ամենախոշոր փոխադրումը վերջին չորս ամսվա ընթացքում։
Սաուդյան Bahri ընկերությանը պատկանող գերնավթատարները հինգշաբթի հասել են Օմանի ծոց։ Դրանք Պարսից ծոցի ափին գտնվող Ռաս Թանուրա նավահանգստից տեղափոխում են շուրջ 8 միլիոն բարել նավթ։
Bloomberg-ի գնահատմամբ՝ սա վկայում է Սաուդյան Արաբիայի նավթի արտահանման աճի մասին այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը հունիսին համաձայնության եկան վերսկսել Հորմուզի նեղուցով ծովային փոխադրումները։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը