Կանադան մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել համաշխարհային պաշտպանական բանկի հիմնադիր երկրների մասին
Աշխարհ
Կանադան նպատակ ունի հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել շուրջ 10 հիմնադիր երկրի մասին, որոնք կմիանան նոր գլոբալ պաշտպանական բանկի ստեղծմանը։ Այս մասին Reuters-ին հայտնել է Կանադայի գլխավոր բանակցողը։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին առաջ է մղում Պաշտպանության, անվտանգության և դիմակայունության բանկի (DSRB) ստեղծման նախաձեռնությունը՝ այն ներկայացնելով որպես այս տարվա իր կոչի մաս՝ ձևավորելու «միջին տերությունների» դաշինք։
Քարնիի գնահատմամբ՝ նման համագործակցությունը կօգնի դիմակայել այն գործընթացներին, որոնք, նրա կարծիքով, հանգեցնում են Միացյալ Նահանգների գլխավորած ավանդական համաշխարհային կարգի մասնատմանը։ Այս մասին հայտնում է REUTERS-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը