ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան Պատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան Գազանջատումներ կլինեն Կենդանակերպի այս նշաններ շատ շուտով կլինեն 7-րդ երկնքում Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ) ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) 

«Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 մլն դրամի փոխառություն

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվեցին ԿԳՄՍ նախարարության երկու տեղակալները, բայց նախարարի մասով հայտնի է, որ վերանշանակվելու է։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Ժաննա Անդրեասյանը ունի երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և գնման միջոցով ձեռք է բերվել դեռևս 1994 թվականին, իսկ մյուսը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է և գնվել է 2011 թվականին։ Նախարարը շարունակում է ունենալ նաև 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենան, որը գնել էր 2022 թվականի վերջին։

2025 թվականին նախարարն իրականացրել է նաև խոշոր ֆինանսական գործարք՝ 30 միլիոն դրամի անտոկոս փոխառություն տրամադրելով Արտակ Անդրեասյանին։ Միաժամանակ ամբողջությամբ մարվել է «Կոնվերս բանկում» ունեցած 14 տոկոս տոկոսադրույքով վարկը, որի մարմանն ուղղվել է 5 միլիոն 452 հազար 460 դրամ։ Տարեսկզբի 5 միլիոն 364 հազար 558 դրամ բանկային միջոցները տարեվերջին աճել են՝ հասնելով 10 միլիոն 602 հազար 424 դրամի։

Նախարարի տարեկան եկամուտը կազմել է 25 միլիոն 598 հազար 679 դրամ, որը ամբողջությամբ աշխատանքի վարձատրություն է ԿԳՄՍ նախարարությունից։ Հայտարարագրում նշվում է նաև, որ նա շարունակում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել մի շարք պետական հիմնարկների և հիմնադրամների խորհուրդներում, այդ թվում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» պետական հիմնարկում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ում, «Մատենադարանում», Հայաստանի կինոյի հիմնադրամում, Մշակույթի զարգացման հիմնադրամում և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնում, ինչպես նաև անդամակցում է «Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպությանը։ 2024 թվականի հայտարարագրով Ժաննա Անդրեասյանի ընդհանուր եկամուտները կազմել են 51 միլիոն 451 հազար 475 դրամ։ Դրանցից 21 միլիոն 451 հազար 475 դրամը աշխատավարձն է, իսկ 30 միլիոն դրամը՝ ֆիզիկական անձից ստացված փոխառություն։ Նույն հաշվետու տարում նույն չափի՝ 30 միլիոն դրամի վարկի մարման ծախս է կատարվել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 5 միլիոն 364 հազար 558 դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 1.6 միլիոն դրամով։ Անշարժ և շարժական գույքը չի փոխվել. նախարարը շարունակել է ունենալ Քանաքեռ-Զեյթունի բնակարանը և 2022 թվականի HONDA ավտոմեքենան։

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ նախարարի հիմնական գույքը մնացել է նույնը՝ Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանը և 2022 թվականի արտադրության HONDA ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նա ստացել է 19 միլիոն 722 հազար 667 դրամ աշխատավարձ։ «Կոնվերս բանկում» ունեցած վարկի մնացորդը կազմել է 6 միլիոն 455 հազար 186 դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում նվազել են՝ 5 միլիոն 370 հազար 523 դրամից հասնելով 3 միլիոն 799 հազար 313 դրամի։ Խոշոր ծախսեր կամ նոր գույքի ձեռքբերում հայտարարագրված չեն եղել։ 2022 թվականը նախարարի հայտարարագրում առանձնանում է ավտոմեքենայի ձեռքբերմամբ։ Նա 7 միլիոն 168 հազար դրամով գնել է 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա։ Գնումը ֆինանսավորվել է «Կոնվերս բանկից» ստացված 14 տոկոսանոց վարկով, որի մայր գումարի մնացորդը տարեվերջին նույնպես կազմել է 7 միլիոն 168 հազար դրամ։ Այդ տարվա աշխատավարձը կազմել է 18 միլիոն 290 հազար 979 դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները աճել են՝ 1 միլիոն 521 հազար 878 դրամից հասնելով 5 միլիոն 370 հազար 523 դրամի։ 2021 թվականին Ժաննա Անդրեասյանը դեռ զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը։ Այդ ժամանակ նա հայտարարագրել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, սակայն որևէ ավտոմեքենա դեռ չուներ։ Տարվա ընթացքում նրա աշխատավարձը կազմել էր 14 միլիոն 192 հազար 199 դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները 771 հազար 458 դրամից աճել էին մինչև 1 միլիոն 521 հազար 878 դրամ։ Այդ ժամանակ նա չուներ վարկեր, թանկարժեք գույք, ավանդներ կամ բաժնային մասնակցություններ։ Ժաննա Անդրեասյանի ընտանիքի ֆինանսական պատկերը զգալիորեն փոխվում է, եթե հաշվարկվում են նաև ամուսնու՝ Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանի 2025 թվականի հայտարարագրի տվյալները։

Պետրոս Ղազարյանը 2025 թվականին 60 միլիոն 130 հազար դրամով վաճառել է Երևանում գտնվող իր առանձնատունը, ինչից հետո նրա սեփականությունում մնացել է միայն Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանը։ Հանրային հեռուստաընկերությունից նա ստացել է ընդհանուր 40 միլիոն 128 հազար 637 դրամ եկամուտ, որից 18 միլիոն 145 հազար 917 դրամը աշխատավարձ է, իսկ 21 միլիոն 982 հազար 720 դրամը՝ քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված վճարումներ։ Տարեվերջին նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 40 միլիոն դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 1 միլիոն 616 հազար 41 դրամ։ Միաժամանակ նա ամբողջությամբ մարել է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի և «Արդշինբանկ»-ի վարկերը՝ ընդհանուր առմամբ վճարելով 42 միլիոն 341 հազար 584 դրամ։

Եթե փորձենք հաշվել նրանց ընտանեկան բյուջեն ընդհանուր 2025 թվականին, ապա ստացվում է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և նրա ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի պաշտոնապես հայտարարագրված տարեկան եկամուտները կազմել են 65 միլիոն 727 հազար 316 դրամ։ Տարեվերջին ընտանիքը հայտարարագրել է 52 միլիոն 218 հազար 465 դրամ դրամական միջոցներ (բանկային հաշիվներ և կանխիկ), ինչպես նաև 30 միլիոն դրամի տրված փոխառություն։ Ստացվում է, նախարարն ավելի ցածր աշխատավարձ է ստանում. ըստ հայտարարագրի ամսեկան մոտ 2 մլն դրամ, իսկ ամուսինը՝ ամսական մոտ 3.3 մլն դրամ աշխատավարձ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. ՄանուկյանՊատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան Գազանջատումներ կլինեն Կենդանակերպի այս նշաններ շատ շուտով կլինեն 7-րդ երկնքում Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» ՄոսկվաԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ) Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբանՀապալասն ու խաղողը կարող են օգնել նվազեցնել մկաններում ճարպի կուտակումը․ հետազոտությունԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում Զելենսկուն կասկածել են Թրամփի հետ բանակցություններն օգտագործելու միջոցով ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու փորձի մեջՌուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՎահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքովՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Գիտնականը նշել է՝ որ սև խոռոչներն են Տիեզերքում ամենատարածվածը«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվեց«88» սուպերմարկետների ցանցի գործունեության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՀոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ) Նավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվելՀայտնի է դարձել Կադիրովի որդու դերը Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունումՏիմատիի սիրելին սափրել է մեկ տարեկան դստեր մազերը և կոշտ պատասխանել քննադատություններինՀայաստանի դեմ կիրառված իսրայելական LORA հրթիռները փորձարկվել են գերմանական ռազմանավիցՀայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ ԶելենսկունՋուլիետա Ազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԱրտակարգ դեպք՝ «Volkswagen»-ը բռնկվել է․ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել էՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարանՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Նարեկ Նալբանդյանը հերքել է Փաշինյանի ընտանիքի հետ որևէ կապ ունենալու մասին տեղեկություններըՍարատովի մարզում մոտոցիկլով մարդասպանը գնդակահարել է ավիացիայի գեներալին Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ«Պրեմիեր լիգայի հարկը» հասել է £20 միլիոնի․ եվրոպական ակումբները մտահոգված են
Ամենադիտված