Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան Իսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ 176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ Մի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան «Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմություն Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են ՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտել ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ 

«Ժողովուրդ». Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում

Համաշխարհային Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու, հրաժարվելու է պատգամավորական մանդատից՝ մեկնելով հանգստի: Մարդ, որը մեկ շաբաթ առաջ առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու:

«Ես վարչապետի հետ քննարկել եմ, չեմ վերցնի մանդատը, չեմ գա Ազգային ժողով: Կա կուսակցություն, կա վարչություն և ես ենթարկվում եմ վարչության որոշմանը: Վարչապետի հետ հետագա քայլերը չեմ քննարկել, բայց ինձ առանց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ չեմ պատկերացնում… Ես իմ խնդրանքով որոշել եմ հանգստանալ»- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նա թեև ակնհայտորեն նեղացած է թիմակիցներից, ամեն դեպքում այսպիսի միտք էլ հայտնեց, որ «Եթե վարչապետն ասի մի տարի ոչինչ մի արա, ես այդպես էլ կանեմ ամենայն հավանականությամբ: Խաղի կանոնները այդպիսին են»- խոստովանեց ԱԺ դեռևս նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի թիմակիցները մինչև երեկ շտապում էին մեդիահարթակներով շրջանառել իրենց համար ցանկալի վարկածներ՝ թե ԱԺ նախագահը նշանակվելու է ՀՀ նախագահ, հետո՝ գրվեց, որ ոչ, դառնալու է Երևանի քաղաքապետ, այնուհետև՝ թե կարող է որևէ նախարարական պաշտոն ստանձնել։ Սակայն իրականում նա ոչ մի տեղ էլ չի գնում․ հոգնած է: Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակավ տվել է այդ հարցի պատասխանը՝ առանց ավելորդ սեթևեթանքի։

Հարցին, թե Ալեն Սիմոնյանը շարունակելո՞ւ է իր աշխատանքը խորհրդարանում որպես պատգամավոր, օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր.

«Կքննարկենք, ինքն էլ որոշում կկայացնի, թիմն էլ որոշում կկայացնի։ Մենք մեր կարծիքները կհամադրենք, կքննարկենք, կտեսնենք։ Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ունենանք այդ կարգավիճակում գտնվող անձինք, այլև նախկինում այդ կարգավիճակում գտնվող անձինք, որովհետև դա, ի վերջո, փորձ է։ Այս պահին մեր թիմում ԱԺ երկու նախկին նախագահ կա, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա և այդպես շարունակ։ Դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում»։

Այսինքն, ըստ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի ապագան ՔՊ-ում, ըստ էության, «քաղաքական կապիտալ» լինելու կարգավիճակն է։

Իսկ ինչո՞ւ ՔՊ-ն այսպես դաժան վարվեց Ալեն Սիմոնյանի հետ

Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պարզաբանում են, որ պատճառը բավականին պարզ է։ Քանի դեռ նա ԱԺ նախագահ էր, ՔՊ-ում գրեթե ոչ ոք չէր համարձակվում բացահայտ դեմ դուրս գալ նրան կամ որևէ դեմոնստրատիվ քայլ անել՝ բացառությամբ Հայկ Սարգսյանի, որին Ալեն Սիմոնյանը հաղթեց և կարողացավ դուրս թողնել գործընթացներից։ Մյուս ՔՊ-ականները, ըստ այդ գնահատականների, պարզապես հարմար պահի էին սպասում Ալեն Սիմոնյանից և նրա փոքրաթիվ թիմից յուրօրինակ «վրեժը լուծելու համար»։

Խոսվում է, որ պատգամավորներից մինչև օգնականներ տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով նեղացած են եղել Ալեն Սիմոնյանի թիմակիցներից, և այդ դժգոհությունները ժամանակի ընթացքում կուտակվել են։ Պատգամավորներ կան, որ 5 տավա ընթացքում երբեք որևէ գործուղման չեն գնացել, բայց Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանն ամենուր եղել է ԱԺ նախագահի կողքին: ՔՊ-ական պատգամավորներ կան, որոնց համար Ալեն Սիմոնյանն անհասանելի է եղել, նրա փոքրաթիվ թիմակիցները արգելափակել են շատ ՔՊ-ականների մուտքը ԱԺ նախագահի մոտ և այսպես շարունակ: ՔՊ-ում հերթով հիշում են ամեն ինչ և հորդորում չզարմանալ՝ ինչու այսպես ստացվեց: Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ զեկուցվել է և հետևություններն արվել են: Անշուշտ քաղաքացու վրա թքելու ամոթալի պատմությունը Սիմոնյանի մայրիկի վարքագիծը, եղբոր և նրա կնոջ կոռուպցիոն սկանդալները չէին կարող վրիպել Փաշինյանի աչքից: Արդյունքում այսօր Ալեն Սիմոնյանին հիմնականում կարելի է տեսնել միայն իր ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչների հետ՝ նախկին օգնական, այսօր՝ խորհրդական Աշխեն Հայրապետյանի, պատգամավոր Հասմիկ Հակոբյանի և նրա զուգընկերոջ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ընկերակցությամբ։ Երեկ նա արդեն խորհրդարանի սենյակներ էր մտնում, հրաժեշտ տալիս աշխատակազմին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին
Ամենադիտված