France Info․ Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի գործով կասկածյալը ուկրաինացի 30-ամյա կին է
Աշխարհ
France Info-ն հաղորդում է, որ Մոնակոյում ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողը Գերմանիայում բնակվող 30-ամյա ուկրաինուհի է։
«Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի և ուկրաինացի օլիգարխի ու նրա ընտանիքի վիրավորման հիմնական կասկածյալը ուկրաինական ծագում ունեցող կին է։ Նա մոտավորապես 30 տարեկան է», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործությունից հետո ենթադրյալ հանցագործը ուղևորվել է Ֆրանսիա, ապա իր հանցակիցների հետ փախել է Իտալիա։ Մոնակոյի դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել կասկածյալի համար՝ առանց նրա անունը նշելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակումը տեղի է ունեցել Ռևերանդ-պեռ-Լուի-Ֆրոլլա փողոցում երկուշաբթի երեկոյան։ Վիրավորվել է երեք մարդ՝ երկու մեծահասակ և մեկ դեռահաս։ Հանցագործը ռումբով լի պայուսակ է թողել մուտքի դռան մոտ, երբ ընտանիքը մտել է շենք։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը