Թրամփը շնորհավորել է Մասկին` մեկ տրիլիոն դոլար վաստակելու կապակցությամբ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շնորհավորել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին, երբ նրա կարողությունը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։
«Ես նրան նամակ գրեցի և ասացի. «Շնորհավորում եմ, շատ լավ է», – ասել է նախագահը CNBC-ին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ ինքը «շատ լավ հարաբերություններ» ունի Մասկի հետ։ Թրամփը նաև նշել է, որ իր վարչակազմի կողմից ԱՄՆ բոլոր բնակիչների համար էլեկտրական մեքենաների պարտադիր օգտագործման մերժումը «փոքր անհամաձայնություն» է առաջացրել իր և Tesla-ի հիմնադրի Մասկի միջև։
«Իլոնը ոգևորված չէ դրանով, և ես կարող եմ հասկանալ դա, բայց նա լավ է գործում», – ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը