Գրոսսին հայտնել է իրանական հարստացված ուրանի հնարավոր գտնվելու վայրը
Աշխարհ
ԱԷՄԳ-ն կարծում է, որ հարստացված ուրանի պաշարները դեռևս գտնվում են Իրանի միջուկային օբյեկտներում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Ընդհանուր տպավորությունն այն է, որ նյութը դեռևս այնտեղ է։ Իհարկե, մեր տեսանկյունից, սա հաստատելու համար, մենք պետք է վերադառնանք վայրեր, անցկացնենք ստուգում և համոզվենք, որ ամեն ինչ այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Մենք դա դեռ չենք արել, բայց այս պահին կան բավարար հիմքեր ենթադրելու, որ նյութը այնտեղ է», – ասել է Գրոսին։
Նա բացատրել է, որ ԱԷՄԳ-ի ունեցած տեղեկատվությունը հիմնված է Գործակալության վերջին պլանային ստուգողական աշխատանքների վրա, որոնք շարունակվել են անցյալ ամռանը այսպես կոչված 12-օրյա պատերազմից առաջ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը