Թուրքիան հայտարարել է Միասնական եվրովճարային տարածքին միանալու իր մտադրության մասին
Աշխարհ
Թուրքիան հայտարարել է Միասնական եվրովճարային տարածքին (SEPA) միանալու իր մտադրության մասին, ինչը կնվազեցնի միջազգային վճարումների արժեքը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Գանձապետարանի և ֆինանսների նախարարությունից։
«Թուրքիան ԵՄ ներկայացուցիչներին նամակ է ուղարկել SEPA-ին միանալու մտադրության մասին: Տարածքին անդամակցությունը միջսահմանային վճարումները կդարձնի ավելի էժան և արագ՝ դրանք ավելի անվտանգ դարձնելով բիզնեսի և քաղաքացիների համար», - հայտնել է նախարարությունը։
Նամակը հանձնվել է Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի տնտեսական երկխոսության հանդիպման ժամանակ։
Ներկայումս SEPA-ն ներառում է ավելի քան 40 երկիր, այդ թվում՝ ԵՄ 27 երկիր։ Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը