Ուկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորել ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել են Հորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալները Մերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիր Եվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են 13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներին ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում է Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Հորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգում Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում 44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ 

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներում

Տնտեսություն

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում  առաջարկվող փոփոխությունները։

Առցանց խաղային գործունեության ոլորտում առաջարկվում են նոր կարգավորումներ

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը առցանց խաղային գործունեության ոլորտում և բարձրացնել գործող կարգավորումների արդյունավետությունը։ Վերջին տարիներին խաղային ծառայությունների շուկան զգալիորեն տեղափոխվել է առցանց միջավայր, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հասանելի են դարձել նաև չլիցենզավորված կազմակերպիչների կողմից առաջարկվող խաղային  ծառայություններ։ Դրանք գործում են Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս, սակայն համացանցի միջոցով հասանելի են տեղական օգտատերերին։ Չնայած գործող կարգավորումները նախատեսում են լիցենզավորման, գովազդի սահմանափակման և վերահսկողության մեխանիզմներ, սակայն գործնականում չեն ապահովում դրանց ամբողջական կիրառելիությունը առցանց միջավայրում։ Մասնավորապես, չկան բավարար արդյունավետ գործիքներ՝ չլիցենզավորված կայքերի հասանելիությունը սահմանափակելու, դրանց գովազդը կանխելու և ֆինանսական հոսքերը վերահսկելու համար։

Նախագծով առաջարկվում է նաև կատարել մի շարք փոփոխություններ՝ ուղղված կարգավորման առկա բաացերի վերացմանն ու պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, նախատեսվում է բարելավել չլիցենզավորված կայքերի արգելափակման մեխանիզմը, սահմանափակել դրանց գովազդը, ուժեղացնել ֆինանսական հոսքերի վերահսկողությունը և ապահովել նման կայքերի հասանելիության սահմանափակում հեռահաղորդակցության օպերատորների միջոցով, ինչպես նաև սահմանափակել խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման գործարքները առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից։

Փոփոխությունները նպատակ ունեն ապահովել լիցենզավորված խաղային շուկայի պաշտպանությունը, հավասար մրցակցային պայմանները և պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացումն առցանց միջավայրում։
 

Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփուխություններն ուղղված են ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի կատարելագործմանը և դրա համապատասխանեցմանը ՏՀԶԿ-ի միջազգային ստանդարտներին ու առաջատար փորձին։

Հստակեցվում են ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացում կիրառվող հիմնական հասկացություններն ու ընթացակարգերը։ Ֆինանսական հաստատությունների կողմից ստանդարտի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն այսուհետ կիրականացնի հարկային մարմինը՝ հաշվի առնելով, որ տեղեկությունների հավաքագրումն ու փոխանակումը կատարվում են բացառապես հարկային նպատակներով։

Նախատեսվում է նաև պատասխանատվություն սահմանել այն դեպքերի համար, երբ անձինք ֆինանսական հաստատություններին տրամադրում են կեղծ, թերի կամ ոչ ամբողջական տեղեկություններ կամ չեն ներկայացնում օրենքով պահանջվող տվյալները։ Օրենքով վերանայվում է նաև հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից հարկային մարմնին տեղեկությունների ներկայացման ժամկետը՝ մայիսի 10-ի փոխարեն սահմանվելով մինչև հունիսի 30-ը։

Միաժամանակ, հստակեցվում են ֆինանսական հաշիվներին վերաբերող փաստաթղթերի և տվյալների պահպանման ու հաշվառման պահանջները։

Ընդունված փոփոխությունները կնպաստեն տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի առավել արդյունավետ և միասնական կիրառմանը, միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաև հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասը
Ամենադիտված