ԱՄՆ-ում հրշեջները մեկնել են անհայտ նյութի արտահոսքի ահազանգով, սակայն պարզվել է, որ այն սոուս էր
Աշխարհ
Օհայոյի հրշեջ ծառայությանը կանչել են անհայտ նյութի արտահոսքի դեպքի առթիվ, որը պարզվել է, որ կծու սոուս է։
Տեղական հրշեջ ծառայության տվյալներով՝ նրանց անձնակազմը ուղարկվել է մայրուղի՝ բեռնատարից «անհայտ նյութի» արտահոսքի մասին հաղորդագրություններ ստանալուց հետո։ Վարորդը դուրս է եկել մայրուղուց և մտել մոտակա կայանատեղի, որտեղ հրշեջները պատրաստվում էին վտանգավոր նյութերի հնարավոր միջադեպին։
«Պարզվել է, որ անհայտ հեղուկը 40,000 ֆունտ (մոտավորապես 18 տոննա) Frank's RedHot կծու սոուս է», - ասվում է հայտարարության մեջ։
Դեպքից հետո սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են մեջբերել ապրանքանիշի հայտնի գովազդային կարգախոսը՝ «Ես այն օգտագործում եմ ամեն ինչի մեջ»։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը