Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ (տեսանյութ)
ՀասարակությունԹմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներն իրացրին հունիսի 23-ին։
Առավոտյան ժամը 6․50-ին մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալեցին 35-ամյա տղամարդու և 44-ամյա կնոջ։ Իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխեցին բաժին, «Տոյոտա» մակնիշի մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 25-ին մեքենան խուզարկվեց։
Հայտնաբերվեց ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը