Էրդողանը և Թրամփը Անկարայում կքննարկեն F-35 ծրագիրը և պատժամիջոցները
Աշխարհ
Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը կքննարկեն պաշտպանական համագործակցությունը, այդ թվում՝ F-35 կործանիչների ծրագիրը, պատժամիջոցները և թուրքական KAAN կործանիչի շարժիչների մատակարարումը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը։
«Բանակցությունները կկենտրոնանան պաշտպանական արդյունաբերության համագործակցության, F-35 ծրագրի, CAATSA պատժամիջոցների (ԱՄՆ-ի կողմից «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենք), KAAN շարժիչների և տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա», - ասել է Ֆիրաթը։
Նրա խոսքով՝ Թրամփը կժամանի Անկարա հուլիսի 6-ին և պաշտոնական դիմավորման արարողությունից հետո բանակցություններ կվարի Էրդողանի հետ նախագահական համալիրում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը