Սրտաբանը ներկայացրել է ինֆարկտի վտանգը մի քանի րոպեում գնահատելու պարզ եղանակ
Հասարակություն
Սրտային վիրաբույժ Ջերեմի Լոնդոնը ներկայացրել է պարզ մեթոդ, որը կարող է օգնել արագ գնահատել սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ ինֆարկտի զարգացման հավանականությունը։ Նրա խորհուրդները հրապարակել է Daily Mirror-ը։
Բժշկի խոսքով՝ անհրաժեշտ է չափել գոտկատեղի շրջագիծը պորտի մակարդակում, ապա ստացված թիվը բաժանել հասակին։ Եթե արդյունքը գերազանցում է 0,5-ը, դա կարող է վկայել սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի մասին։ Այդ դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս դիմել բժշկի և անցնել լրացուցիչ հետազոտություններ։
Ջերեմի Լոնդոնը պարզաբանել է, որ 0,5-ից բարձր ցուցանիշը հաճախ խոսում է որովայնի շրջանում կուտակված ներքին՝ վիսցերալ ճարպի մասին, որը կապված է ոչ միայն սրտանոթային հիվանդությունների, այլև մի շարք այլ քրոնիկական խնդիրների բարձր ռիսկի հետ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը