Ռոսավիացիայի նախկին ղեկավար Ալեքսանդր Ներադկոն ձերբակալվել է խարդախության գործով
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնային օդային տրանսպորտի գործակալության (Ռոսավիացիա) նախկին ղեկավար Ալեքսանդր Ներադկոն ձերբակալվել է։ Նախնական տվյալներով՝ նա կասկածվում է խարդախության գործով։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Առայժմ իրավապահ մարմինները պաշտոնապես չեն հրապարակել գործի մանրամասները, ինչպես նաև չեն հայտնել, թե կոնկրետ ինչ դրվագների շրջանակում է նախկին պաշտոնյայի նկատմամբ իրականացվում քննությունը։
Սպասվում է, որ առաջիկայում իրավապահները լրացուցիչ տեղեկատվություն կներկայացնեն քրեական գործի և Ներադկոյին առաջադրվող մեղադրանքների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը