2026 թվականին նվազել է փորլուծության և այրոցի դեմ դեղամիջոցների վաճառքը. ՌԴ
Հասարակություն
Ռուսաստանում 2026 թվականի առաջին հինգ ամիսներին նվազել է ստամոքսաղիքային համակարգի խնդիրների դեմ նախատեսված դեղամիջոցների վաճառքը։ Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով DSM Group վերլուծական ընկերության տվյալներին, վաճառքի ծավալը փաթեթներով կրճատվել է 3,4 տոկոսով, իսկ դեղաչափերի քանակով՝ 1,3 տոկոսով։
Միաժամանակ դրամական արտահայտությամբ վաճառքն աճել է 8,1 տոկոսով, ինչը մասնագետները կապում են դեղերի թանկացման հետ։ Ընդհանուր առմամբ սպառողները ձեռք են բերել 125,4 միլիոն փաթեթ՝ շուրջ 39 միլիարդ ռուբլի ընդհանուր արժեքով։ Ամենամեծ անկումը գրանցվել է փորլուծության դեմ աղիքային ադսորբենտների վաճառքում։
DSM Group-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Շուլյակի գնահատմամբ՝ վաճառքի նվազման պատճառներից մեկը ձմռանն ու գարնանը սուր շնչառական վարակների համեմատաբար ցածր տարածվածությունն է, քանի որ նման հիվանդությունները հաճախ ուղեկցվում են նաև ստամոքսաղիքային խանգարումներով։ Որպես լրացուցիչ գործոններ նշվում են նաև զբոսաշրջային սեզոնի թույլ մեկնարկը, ինչպես նաև մայիսի վերջին և հունիսի սկզբին ելակի ու կեռասի վաճառքի նվազումը։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը