Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան Պենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը 

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը

Հասարակություն

Մեկնարկել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 11 երկրի շուրջ 60 մանկավարժներ։

Վերապատրաստման ծրագրի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, ուսուցիչներ:

Ողջունելով սփյուռքահայ ուսուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նրանց պատրաստակամության և նվիրվածության համար՝ ընդգծելով, որ ամառային հանգստի շրջանը մասնագիտական զարգացմանն ու փորձի փոխանակմանը նվիրելու որոշումը փաստում է ուսուցիչների պատասխանատվության և մասնագիտական նվիրման մասին։

«Ի դեմս ձեզ՝ մենք տեսնում ենք մարդկանց, որոնք տարբեր երկրներում, տարբեր լեզվական ու մշակութային միջավայրերում պահպանում և տարածում են հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը։ Ձեր գործունեությամբ նպաստում եք, որ աշխարհի տարբեր մասերում ապրող  մեր հայրենակիցներն ավելի ամուր կապվեն Հայաստանի հետ․ սա չափազանց կարևոր առաքելություն է, և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է շարունակաբար խթանել ու աջակցել ձեզ»,- դիմելով վերապատրաստման մասնակիցներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ նախարարությունը սփյուռքահայ ուսուցիչների հետ համագործակված աշխատանքը շարունակում է նաև վերապատրաստման ծրագրի ավարտից հետո՝ շարունակելով մասնագիտական աջակցությունը, խորհրդատվությունն ու փորձի փոխանակումը, այդ թվում՝ հեռավար ձևաչափով։ Նա նաև խրախուսել է մասնակիցներին պահպանել ակտիվ ներգրավվածությունը մասնագիտական համայնքում՝ նշելով, որ ձևավորված ցանցը կարևոր հարթակ է շարունակական մասնագիտական զարգացման, միմյանց հետ շփումների, փորձի փոխանակման համար։  

Նա շեշտել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը ԿԳՄՍ նախարարության ամենակարևոր ծրագրերից է, և այս առումով  շատ կարևոր է լսել ուսուցիչների առաջարկները՝ թե՛ կազմակերպչական, թե՛ բովանդակային հարցերի վերաբերյալ՝ ծրագրի հետագա բարելավման նպատակով։

«Վերապատրաստումը փոխադարձ սովորելու գործընթաց է․  մենք նույնպես ձեզնից սովորելու շատ բան ունենք։ Դուք աշխատում եք այնպիսի միջավայրերում, որը մեզ համար հաճախ ավելի շատ տեսական է, մինչդեռ դուք այդ իրավիճակներին առնչվում եք ամեն օր։ Մենք կարող ենք ձեզ փոխանցել մեթոդական և տեսական գիտելիքներ, սակայն դուք ունեք Սփյուռքում աշխատելու գործնական փորձ և հմտություն, որը չափազանց արժեքավոր է մեզ համար։ Ձեր փորձի, դիտարկումների և հետադարձ կապի շնորհիվ կարող ենք վերապատրաստումները դարձնել ավելի բովանդակալից և արդյունավետ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Նա հույս է հայտնել, որ վերապատրաստումն ուսուցիչների համար կդառնա նաև Հայաստանը նորովի բացահայտելու հնարավորություն․ ծրագրով նախատեսվում են նաև մշակութային բազմաթիվ միջոցառումներ, պատմամշակութային  ճանաչողական էքսկուրսիաներ։

«Համոզված եմ՝ Հայաստանում միշտ կան նոր բացահայտելու, տեսնելու և զգալու վայրեր, և վստահ եմ, որ այս օրերի ձեր տպավորությունները ևս կօգնեն ավելի ամրապնդել ձեր կապը հայրենիքի հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ մաղթելով հաջող ընթացք։

ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող  սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստումն անցկացվում է հուլիսի 1-5-ը Երևանի Ե․ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ամենադիտված