NYT. Ուիթկոֆը և Քուշները գրեթե ամեն օր կապ են պահպանում ռուս պաշտոնյաների հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, գրեթե ամեն օր կապի մեջ են ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ հակամարտությունների կարգավորման հարցերով, հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները անձնական հանդիպումներ են ունեցել երկու երկրների ներկայացուցիչների հետ։ Թերթի աղբյուրը նաև հայտնել է, որ Վիտկոֆը և Քուշները պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել Ռուսաստան կամ Ուկրաինա՝ հետագա քայլերը քննարկելու համար։
Մերձավոր Արևելքում որոշակի կայունացման ֆոնին վերջերս մի քանի հաղորդագրություններ են եղել Վիտկոֆի և Քուշների՝ ուկրաինական հակամարտության միջնորդական ջանքերին վերադառնալու հնարավորության մասին, սակայն ճշգրիտ ամսաթվեր չեն հայտարարվել։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը