Կոնգրեսական Լունա. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը
Աշխարհ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան (հանրապետական, Ֆլորիդա) համոզված է, որ Ուկրաինայի հակամարտությունը կկարգավորվի Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ավարտից առաջ։
«Որոշ մարդիկ չէին ուզում, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը գործի։ Այն կմնա ուժի մեջ։ Եվ մենք կհասնենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի, և դա կլինի նախագահ Թրամփի ժառանգությունը։ Ես այդպես եմ կարծում՝ հիմնվելով ամերիկյան պաշտոնյաների հետ զրույցների վրա», - ասել է նա ամերիկացի լրագրող Գլեն Բեքի հետ հարցազրույցում, որը հրապարակել է այն X-ում։
Լունան հավելել է, որ պատերազմից շահույթ ստացող որոշ օրենսդիրներ կարող են դժգոհ լինել խաղաղության համաձայնագրից։
«Կոնգրեսում շատ մարդիկ դժգոհ կլինեն, քանի որ այլևս չեն կարողանա այդքան շատ գումար վաստակել իրենց ներդրումային պորտֆելներից», - ասել է նա՝ հավելելով, որ «շատ մարդիկ կարող են ենթադրություններ անել ուկրաինական հակամարտության ապագայի մասին, բայց նրանք իրականում պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում կուլիսներում»։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը