WSJ. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփի հետ խնդիրները կստվերեն Անկարայի գագաթնաժողովը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի պաշտոնյաները վախենում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում առկա դժվարությունները կստվերեն դաշինքի՝ Անկարայում կայանալիք գագաթնաժողովը, ըստ The Wall Street Journal (WSJ):
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հույս ունեն, որ գագաթնաժողովը թույլ կտա նրանց «ցույց տալ միասնություն ԱՄՆ-ի հետ և աջակցություն Ուկրաինային»:
Անկարայի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-8-ը: Ավելի վաղ եվրոպական Politico հրատարակությունը հայտնել էր, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կազմակերպիչները նախատեսում են անցկացնել ընդամենը մեկ երեքժամյա նիստ՝ ապահովելու համար, որ Թրամփը չձանձրանա հանդիպման ժամանակ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը