WSJ. ԱՄՆ-ն խոստանում է Իրանին ապասառեցնել ակտիվները՝ Հորմուզով ազատ անցման համար
Աշխարհ
Միացյալ Նահանգները առաջարկել է Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար գանձելու ծրագրերից՝ արտերկրում գտնվող իրանական որոշ ակտիվների սառեցումը վերացնելու դիմաց, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, այս շաբաթ այցելել են Դոհա, որտեղ քննարկել են կատարցի միջնորդների հետ բանակցություններում փակուղուց դուրս գալու ուղիները։
Ինչպես նշում է թերթը, Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է հրաժարվել նեղուցը վերահսկելու իր պահանջից և նավերի վրա վճար գանձելու գաղափարից՝ արտասահմանում սառեցված մոտ 100 միլիարդ դոլարի իրանական միջոցների մի մասին հասանելիություն ստանալու դիմաց։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը