Ինտերպոլը տեղեկություններ է հրապարակել օլիգարխ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողի մասին
Աշխարհ
ՌԻԱ Նովոստին Ինտերպոլի տվյալների բազան ուսումնասիրելուց հետո պարզել է, որ ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվում է ազգությամբ ուկրաինացի Անաստասիա Բերեզովսկայան։
Նա ծնվել է 1987 թվականին։ Նա դաջվածք ունի աջ ձեռքին՝ ուսից մինչև արմունկ, խոսում է գերմաներեն։
Ինչպես հաղորդում է France Info-ն, հանցագործությունից հետո նա ուղևորվել է Ֆրանսիայի Բոսոլեյ կոմունա, ապա իր հանցակիցների հետ փախել Իտալիա: BFMTV-ի տվյալներով՝ ուկրաինուհին գտնվում է Գերմանիայում:
Երկուշաբթի երեկոյան Մոնակոյի Ռևերանդ-պեռ-Լուի-Ֆրոլլա փողոցում պայթյուն է որոտացել։ Վիրավորվել է երեք մարդ՝ Երմոլաևը, նրա ուղեկիցը և որդին։ Հարձակվողը մուտքի դռան մոտ թողել է ռումբով լի մեջքի պայուսակ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը