Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Վենեսուելա
Աշխարհ
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Կարակաս, այդ թվում՝ բժշկական պարագաներ՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Լատինական Ամերիկայի վարչության տնօրեն Ալեքսանդր Շչետինինը։
«Մենք Կարակաս ենք ուղարկում մարդասիրական օգնություն, ժամանակավոր կացարանների համար նախատեսված վրաններ, սնունդ, դեղորայք և ստեղծված իրավիճակում անհրաժեշտ անհրաժեշտ պարագաներ», - ասել է նա Անկախության հռչակագրի ստորագրման 215-ամյակին նվիրված արարողության ժամանակ։
«Մենք ուղարկում ենք սանիտարական և համաճարակաբանական վերահսկողության ոլորտի մասնագետներ», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը