Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է, որ «Թագոր» լցանավը լքել է Ֆրանսիայի ջրերը
Աշխարհ
Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ Ռուսաստանից ուղևորվող և մայիսի վերջին Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից կալանված «Tagor» լցանավը լքել է Ֆրանսիայի տարածքային ջրերը։
Հինգշաբթի օրը ici radio-ն, հղում անելով Բրեստի դատախազությանը, հաղորդել է, որ «Tagor»-ի սեփականատերը տուգանվել է 1 միլիոն եվրոյով, և որ նավը կլքի ֆրանսիական ջրերը տուգանքը վճարելուց հետո։
«Դեսպանատունը մշտական կապի մեջ էր «Թագոր» լցանավի կապիտանի և նրա փաստաբանի հետ։ Երեկ՝ հուլիսի 2-ին, կապիտանը դեսպանատանը տեղեկացրել է, որ լցանավը լքել է Ֆրանսիայի տարածքային ջրերը», - գործակալությանը հայտնել են դեսպանատնից։
Մայիսի վերջին Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում կալանավորել են տանկեր։ Դրա կապիտանը Ռուսաստանի քաղաքացի է։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ֆրանսիայի գործողությունները անվանել է անօրինական և ծովահենության սահմանակից։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը