Մահացել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը
Աշխարհ
Երեկ 56 տարեկան հասակում մահացել է Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը:
Նրա ընտանիքի անդամներից մեկը հայտարարել է, որ Սթիվը մահացել է քաղցկեղից, որը նրա մոտ հայտնաբերվել էր 2004թ., ինչից հետո նա տարել էր մի քանի ծանր վիրահատություններ:
Նա իր գործունեությունը սկսել է իր ընկերոջ՝ Սթեֆեն Վոզնիակի հետ 1976թ.Կալիֆորնիայում: Սկզբում զբաղվել են համակարգիչների արտադրությամբ, այնուհետեվ ստեղծել են Apple ընկերությունը, որը արտադրում էր համակարգիչներ և բջջային հեռախոսներ: Սթիվ Ջոբսի հեղինակած Apple սմարթֆոնները նոր դարաշրջան բացեցին բջջային հեռախոսների արտադրության մեջ:
Նա արդեն երկար տարիներ զբաղեցնումէր ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:
Այդ պաշտոնից նա հեռացավ այս ամառ հիվանդության պատճառով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ