Reuters․ Չինաստանը սկսել է զեղչված գներով մեծ ծավալներով գնել Մերձավոր Արևելքի նավթը
Աշխարհ
Աշխարհի խոշորագույն նավթի ներմուծող Չինաստանը սկսել է ակտիվորեն ձեռք բերել Մերձավոր Արևելքի նավթը՝ զգալիորեն զեղչված գներով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով առևտրային ոլորտի աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ գնորդները Չինաստանի Շանդուն նահանգում գործող մասնավոր նավթավերամշակման գործարաններն են։ Նրանց աճող պահանջարկը, ըստ աղբյուրների, լրացուցիչ ճնշում է գործադրում Ռուսաստանի և Իրանի նավթի մատակարարումների վրա՝ ստիպելով նաև այդ երկրներին վերանայել իրենց գնային քաղաքականությունը։
Նշվում է, որ վերջին գործարքներից մեկի շրջանակում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (ADNOC) չինական Dongming Petrochemical և Shenghong Petrochemical ընկերություններին վաճառել է Upper Zakum տեսակի նավթ՝ յուրաքանչյուր գործարանի համար 2 միլիոն բարել ծավալով։ Աղբյուրների տվյալներով՝ նավթը վաճառվել է մեկ բարելի դիմաց 7–9 դոլար զեղչով։ Reuters-ը նշում է, որ Օրմուզի նեղուցում նավագնացության աստիճանական վերականգնումը և համաշխարհային շուկայում գների անկումը նպաստում են նման գործարքների ակտիվացման։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը