Politico. Իտալիան և Բուլղարիան դեմ են պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներին
Աշխարհ
Իտալիան, Բուլղարիայի հետ, մտահոգություն է հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով անանուն դիվանագետների:
Politico-ի աղբյուրներից մեկը նշել է, որ «Հռոմի դիրքորոշումը բխում է Վատիկանից և կապված է քրիստոնեական դավանանքի առաջնորդի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ մտահոգությունների հետ»:
Ավելի վաղ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել էր, որ Բուլղարիան չի աջակցի հակառուսական պատժամիջոցներին, որոնք կարող են վնասել իրեն, մասնավորապես՝ պատրիարք Կիրիլի և «Լուկոյլի» հիմնադիր Վագիտ Ալեկպերովի դեմ պատժամիջոցներին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը